Մեր մասին

Yerkir Eco House-ը մթնոլորտային տարածքի վարձույթ է Հայաստանում հարսանիքների և միջոցառումների համար։  Ինտերիերի ֆոտոստուդիաի ֆոտոսեսիաների և տեսանկարահանումների համար։ 

Հասցե`

Մենք գտնվում ենք Հայաստանում, Պտղնի գյուղում, Երևանից 10 կմ հեռավորության վրա։  Տան կողքին մենք մեր ձեռքերով այգի ենք տնկել, որն աջակցում է հյուրերին և տալիս է խաղաղության և հանգստության զգացում։ 

Տունը և այգին կատարյալ են հարսանիքների, թեմատիկ երեկույթների, միջոցառումների, ֆոտոսեսիաների, վարպետության դասերի, դասախոսությունների, սեմինարների համար։  Դասընթացներ, թրեյնինգներ, մանկական տոներ, ծննդյան տոներ, կորպորատիվ միջոցառումներ, ստեղծագործական, երաժշտական ​​և պոեզիայի երեկոներ, կինոդիտումներ և այլն։

Our social networks

մեր տունը` YERKIR-ը

Ժառանգության պահապան, Հայաստանի վերածնունդ

YerkirEcoHouse-ը դա տիրույթ է ստեղծված ոգեշնչվելու համար, Մեծն Հայաստանի մթնոլորտը միացված ժամանակակից հարմարավետության հետ: Ավանդույթները եւ ոճը մարմնավորվել են տան եւ այգու ինտերիերի յուրաքանչյուր մանրուքի մեջ: Այս վայրը նոր զգացողություններ է պարգեւում, նոր մղում դեպի դրական մտքեր եւ քայլեր: Տունը եւ այգին ոգեշնչման աղբյուր են, որոնք հաղորդում են ստեղծագործական եռանդ եւ աշխարհի հետ ներդաշնակություն:

Տունը համալրված է հայկական ավանդական մոտիվներով, ժամանակակից բոլոր հարմարություններով։ Յուրաքանչյուր մանրուք մտածված է եւ ընտրությունը պատահական չէ: Հյուրանոցը կառուցվել է մի շարք առաջատար ճարտարապետների եւ դիզայներների ջանքերով։ Բակում հյուրերին պասվում է լողավազան, մրգատու այգի , երեխաների խաղահրապարակ , ամառային խոհանոց:

Yerkir - Հարազատ հող։ Վայր, որտեղ դու զգում ես

քեզ ինչպես տանը։

 

— ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ԼԻԼԻԹԸ, ՆԱ ՏԱՆ ՍՏԵՂԾՈՂՆ Է։

YERKIR-ը երազանքների տուն է: Մեր տանը դուք կվերագտնեք Ձեզ և կլցվեք այնպիսի էմոցիաներով, որոնք բառերով անհնար է նկարագրել, քանի որ յուրաքանչյուրի համար դրանք յուրովի են։ Բայց այդ զգացողություններն անհնար է մոռանալ։ Հայաստանի ոգին կարելի է վերապատմել և նկարագրել , բայց այն կարելի է զգալ միայն մեծ երկրի արտասովոր վայրերում:

 

Եթե դուք ձգտում եք վառ տպավորությունների կամ փնտրում եք տիեզեական ներդաշնակություն, պատրաստվում եք քայլել դեպի նոր կյանք կամ ժամանակ անցկացնել մտերիմների հետ ջերմ միջավայրում, ապա այս տունը ամենահամատասխան վայրն է:

  • Сайт
  • Магазин